Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի սակագինը հնարավոր է բարձրանա. Գարեգին Բաղրամյան

Հոկտեմբեր 20,2021 15:04

Հունվարի 1-ից ջրի սակագինը 1 խմ-ն 20 դրամով կարող է բարձրանալ: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Ըստ նրա, սակագնի բարձրացման հայտը, տրվել է սակագինը 43 դրամով բարձրացնելու համար՝ ամբողջ բնակչության համար, սակայն փոփոխությունը չի վերաբերի բնակչության սոցիալապես անապահով խավին: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ նրանց համար սակագինը կլինի 1 խմ-ն 180 դրամ:

«Բնակչության մյուս շերտերի դեպքում մենք առաջարկում ենք սուբսիդավորման փոխարեն մտցնել կայուն քաղաքականություն 10 տարվա ընթացքում։ Դա նշանակում է, որ սակագինը կարող է տատանվել 1-2 դրամի սահմաններում»,-ասաց Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, ըստ պայմանագրի, ջրամատակարար ընկերությունը ամեն տարի պարտավոր է ներկայացնել սակագնի վերանայման հայտ՝ հաշվի առնելով այդ տարվա համար նախատեսված բազիսային գինը, սղաճի տեմպը, Էլեկտրաէներգիայի փոփոխության եւ ջրի ծավալների փոփոխության դեպքում:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ խոստում էր տվել՝ չբարձրացնել կոմունալ ծառայությունների սակագները, պարոն Բաղրամյանն ասաց, որ պայմանավորվածությունների խախտում սակագնի վերաբերյալ տեղի չի ունեցել: Ըստ նրա, գոյություն ունի բանաձեւ, որն էլ հաշվում են բազիսային գնին ավելացնելով սղաճը, ջրի փոփոխության ու էլեկտրաէներգիայի գործոնները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031