Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը Բաքվում ընդունել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեին: Այս մասին հայտնում է Turan-ը` վկայակոչելով Պետանվտանգության ծառայության մամուլի հաղորդագրությունը:
Ըստ այդ հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում (թերևս նկատի ունեն Արցախում-խմբ.) ԿԽՄԿ առաքելության իրականացմանը վերաբերող հարցեր:
Նագիևը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում անհետ կորած անձանց գտնելու հարցում: Նա նաև կոչ է արել ԿԽՄԿ աշխատակիցներին Արցախի տարածք մուտք գործել ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ