ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն իր թվիթերյան էջում լիարժեք հիմնավորված է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը: «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարծես, միակ հայ պաշտոնյան է, որը հանդես է գալիս հօգուտ բնակչության: Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին լիովին արդարացված է այս պահին»,- գրել է նա:
«Հայաստանի օմբուդսմենը գործում է իսկական առաջնորդի նման: Ավելի մեծ ուժ նրան»,- գրել է նախկին դեսպանը:
Կարդացեք նաև
The Armenian ombudsman is acting like a real leader. More power to him. https://t.co/e2Yjg7kMWO
— John M Evans (@EvansinAmerica) October 19, 2021
Ombudsman Arman Tatoyan seems to be the only Armenian official standing up for the population. Demilitarized zone around the borders is fully justified at this point. https://t.co/j3aDlQavAH
— John M Evans (@EvansinAmerica) October 18, 2021