Այսօր առավոտյան ժամը 07.04֊ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կիլոմետր հատվածում`Կաքավաձոր գյուղի մոտ, շուռ եկած գազելը, մեր տեղեկություններով, բանվորների է տեղափոխել բերքահավաքի` խնձոր հավաքելու։
Այն երթուղու մեջ չի եղել։
Նախնական տվյալներով, ուղևորների մեջ եղել են ինչպես գյումրեցիներ, այնպես էլ Վանաձորում գրանցված անձ։
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ վիրավորներից 10֊ին տեղափոխել են Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն, 4֊ին` Աշտարակի հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխվածներից մի քանիսի ինքնությունը պարզ է, 3֊ը գյումրեցիներ են։ Այս մասին մեզ տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ոստիկանության պաշտոնական տեղեկատվությամբ, Երևան֊Գյումրի ճանապարհի 51-րդ կմ. հատվածում երթևեկելի գոտուց դուրս եկած «ԳԱԶել» մակնիշի մեքենան բախվել է քարերին և շրջվել: Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: Մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզվում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ