ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ Կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Առաջարկվում է գեոդեզիայի, քարտեզագրության եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում հաստատել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցության կարգը:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախագծի ընդունումը թվային տեխնոլոգիաների շրջանակում քաղաքացիների համար կապահովի այնպիսի միջավայր, որտեղից հնարավոր կլինի շատ արագ եւ հեշտ կերպով տեղեկատվություն ստանալ տարածական տվյալների վերաբերյալ:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կառաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Կարդացեք նաև
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծի՝ կից փաթեթով քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:
ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ