Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է տարածաշրջանում խաղաղության մասին շարունակաբար խոսող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան հաճախ զորավարժություններ անցկացնում. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 20,2021 10:14

Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանում երեկ մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք իրականացվում են ցամաքային զորքերի 2021 թ. նախապատրաստման պլանին համապատասխան: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններն անցկացվում են տեղանքում, տեղանքի քարտեզների եւ մակետների վրա՝ կապի միջոցների լայն կիրառմամբ: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում ստուգվելու է ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զորատեսակների հետ՝ կառավարման արդիական մեթոդների կիրառմամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին դարձյալ Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ էին անցկացվել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության շրջանակներում։ Առաջին հարցն այն է, թե ինչու է տարածաշրջանում խաղաղության մասին շարունակաբար խոսող եւ «խաղաղության աղավնի» ներկայացող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան հաճախ զորավարժություններ անցկացնում։ Չկա այլ բացատրություն, քան հետագա ռազմական ագրեսիաների նախապատրաստվելու հանգամանքը, իսկ ներքին լսարանի մոտ՝ «հաղթանակի» էյֆորիկ տրամադրությունները վառ պահելու ցանկությունը։

Ալիեւի ռազմատենչ ծրագրերի մասին է ահազանգում նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը. խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է:

Ինքնին հասկանալի է, որ այս կերպ Ադրբեջանը սողացող պատերազմի մոդելով նորանոր բարենպաստ, ռազմավարական նշանակության դիրքեր է զբաղեցնում մոտ ապագայում կոնկրետ գործողությունների դիմելու եւ արդեն այդ հատվածներում հայկական հողերը բռնազավթելու նպատակով։ Այս տրամաբանության շրջանակներում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները մի կողմից՝ ուղղակիորեն ուժի սպառնալիքի հստակ ցուցադրություն են Հայաստանի եւ Արցախի հանդեպ, իսկ միջնորդավորված կերպով ուղերձ են Ռուսաստանին եւ Իրանին։

Տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալման դեմ արտահայտվել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի համատեղ զորավարժություններին Ադրբեջանում։ «Ռուսաստանը դեմ է ռազմական ակտիվության մեծացմանը եւ այն բանին, որ որոշ վարժանքներ սադրիչ բնույթ էին կրում»,- ասել էր Լավրովը: Հետեւաբար, Ադրբեջանի կողմից շարունակական ռազմական ակտիվությունը մարտահրավեր է նաեւ Ռուսաստանին, որի խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերն այսօր Արցախում փխրուն անվտանգության երաշխավոր են։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031