Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու ջատագովներից էր, պարզվում է, իշխանության գալուց հետո մերժել է ՀՀ առաջին նախագահի այդ առաջարկը:
168.am-ի տեղեկություններով՝ 2018 թվականի ամռանը, երբ Հայաստանում նոր էր տեղի ունեցել «թավշյա հեղափոխությունը», Նիկոլ Փաշինյանին առաջարկ է արվել՝ կազմակերպել Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան, և այդ մասին Փաշինյանին փոխանցել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն ասել է, որ ժողովրդի մի մասն իր այդ քայլը վատ կընդունի․ «Բա ինձ դրանից հետո ի՞նչ կասեն»։
168.am-ը կապ հաստատեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, նա մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց մեր տեղեկությունը, միայն մեկ ճշգրտում անելով, Փաշինյանի մոտ այդ հարցն ինքը չի բարձրացրել։ Իսկ ո՞ւմ կողմից է բարձրացվել, հարցրեցինք․
«Առաջին նախագահի կողմից։ Դա ամենասկզբներում էր, երբ այս իշխանությունները նոր էին եկել»։
Կարդացեք նաև
Զուրաբյանին հարցրեցինք՝ ի՞նչ արձագանք է տվել Նիկոլ Փաշինյանը․
«Արձագա՞նք։ Մեզ որևէ արձագանք չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է արդյունքը»։
Դիտարկմանը, որ արդյունքը տեսանք, սակայն ուզում ենք իմանալ, թե կոնկրետ ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, Զուրաբյանն այսպես պատասխանեց
«Դա արդեն լիովին անիմաստ է դարձնում որևէ արձագանքի վերլուծությունը, որովհետև պատասխանն ինքնին ակնհայտ է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: