Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող շախմատի Երեւան Օպեն միջազգային մրցաշարի վեցերորդ տուրից հետո Հայաստանի մասնակիցներից լավագույն արդյունքը առայժմ ցույց է տալիս միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որը 5,0 միավորով ընթանում է հինգերորդ հորիզոնականում: Առաջատարների տասնյակում են նաեւ 4,5-ական միավոր վաստակած գրոսմայստերներ Արման Միքայելյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը:
Իսկ երեկ կայացած բլից մրցաշարում գրոսմայստեր ՀԱյկ Մարտիրոսյանը ինը տուրից հետո 7,5-ական միավորով բաժանել է 1-ից 3-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ