Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատումը սկսվե՞լ է, «Փելա սարն» ո՞ւմ տիրապետության տակ է. Պատասխանում է փոխվարչապետը

Հոկտեմբեր 19,2021 18:00

Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, որ Փայլասարն (Փելա սար) ամբողջությամբ անցել է Ադրբեջանի տիրապետության տակ: Այսօր Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, թե տպավորություն է՝ սահմանազատման գործընթացն արդեն սկսվել է, ինչպե՞ս կմեկնաբանեք երեկվա լուրը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Դա սխալ տպավորություն է, այդ մասին կա պաշտոնական հաղորդագրություն, հետեւեք դրան»:

Հարցին՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է, թե կամաց-կամաց կկատարվեն սահմանի փոփոխությունները, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Որպեսզի մենք խոսենք սահմանների մասին, նախեւառաջ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան: Ընդ որում` իրավական այն բազան, որտեղ կա 2 երկրների համաձայնություն, ստորագրություն կամ միացում ինչ-որ փաստաթղթին: Դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին: Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք, քարտեզն ընդամենը սխեմա է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031