Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մանիպուլյացիա է, երբ ասում են, որ սա ԶԼՄ գործունեության սահմանափակում է, սովետի ժամանակ ԶԼՄ-ներն այնպիսի մամլիչի տակով էին անցնում…» Հակոբ Ասլանյան

Հոկտեմբեր 19,2021 17:51

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ չնույնականացվող աղբյուրներին հղում անելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից: Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ սրանով ցանկանում են սահմանափակել ԶԼՄ-ների՝ անանուն աղբյուրներից օգտվելու իրավունքը:

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, որ մանիպուլյացիա է, երբ ասում են, որ սա ԶԼՄ գործունեության սահմանափակում է. «Սովետական միության ժամանակ զանգվածային լրատվության միջոցներն այնպիսի մամլիչի տակով էին անցնում, որ հասարակությանը ոչինչ չէր մնում: Այն, ինչ պետք է գնար հասարակություն, այնպիսի պրեսսինգի տակ էր, որ ոչ ոք ռիսկ չէր անում որեւէ բան գրել, ասել: Եկան ժամանակներ, երբ անպատժելիությունը անպատկառություն է ծնում: Մարդիկ պետք է պատասխան տան նրա համար, թե իրենք ինչ են գրել: Եթե դա հասարակությանը մեդիատեռորի տակ է գցում, պետք է պատասխան տան»:

Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն արձագանքեց. «Սա ապացուցեց, որ նախագիծը լրացուցիչ լրամշակման կարիք ունի: Դաշտում կարգավորման խնդիրներ կան, չեմ մերժում, փոխադարձ բարոյականության ուղղությամբ ԶԼՄ-ները անսահման անելիք ունեն անելու, բայց այս նախագծի հետ կապված ԶԼՄ-ների հետ շահագրգիռ քննարկում չի եղել: Հնարավոր էր այդ դեպքում գտնել շահեկան շփման եզրեր, երբ կշահեին բոլորը՝ թե՛ հանրությունը, թե՛ դաշտը»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031