Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննադատությունը պիտի լինի անկողմնակալ», Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հակադարձում է

Հոկտեմբեր 19,2021 19:01

Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի գրառման

Մամուլի հաղորդագրություն:. Այսօր 2021թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ժանգոտ կողպեք շնորհվեց Երևանի քաղաքապետարանին:

Մեզ համար ակնկալելի էր Քաղաքապետարանի ինքնապաշտպանական բնազդի դրսևորումները։ Մեր խորհուրդը ձեզ՝ հոխորտալու փոխարեն բարեփոխումներ արեք ձեր ներքին փաստաթղթաշրջանառության համակարգում, հիմնովին նորոգեք քաղաքացիների հետ աշխատանքի խողովակները, ի վերջո, իրականացրեք ծառայողական քննություն՝ պարզելու ինչու՞ պատշաճ ընթացք չի տրվել Ֆիզգառադոկի բնակիչների, ինչպես նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի բազմաթիվ հարցումներին և բողոքներին։

Երևանի քաղաքապետարանին տրվել է ժանգոտ կողպեք երկու հիմքով՝

Առաջին հիմքը ԻԱԿ-ի հարցման ոդիսականն է.

ԻԱԿ-ին արդեն երեք ամիս է չի հաջողվում ստանալ հարցման լիարժեք պատասխան։ Նույնաբովանդակ մի քանի հարցումների պատասխանները ներկայացվել են օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառմամբ կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Իսկ վարչական բողոքը մնացել է անպատասխան։
Այսպիսի համառություն մենք երկար տարիներ ականատես չէինք եղել եւ ստիպված ենք այս կառույցին հանդիպել արդեն դատարանում։

Երկրորդ հիմքը Ֆիզիկայի բանավանի պատմությունն է։

Ավելի քան երկուսուկես տարի բնակիչները փորձում են ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն իրենց շահերի պաշտպանության համար։ Քաղաքապետարանը բազմիցս խախտել է բնակիչների՝ տեղեկություն ստանալու լինելու իրավունքը, չի տրամադրել և կամ ուշացրել է կարևոր փաստաթղթերի տրամադրումը, չի տվել առարկայական ու կոնկրետ պատասխաններ նրանց հարցերին։

Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին,
• Քաղաքացիները երկու անգամ 500 ստորագրությամբ ու անձնական տվյալներով նամակ են ուղարկել անձամբ քաղաքապետին, ուղիղ և ավագանու միջնորդությամբ հանդիպում են խնդրել քաղաքապետի հետ, առաջարկել են քննարկել խնդիրը, հրավիրել են բանավան․․․ Որևէ անգամ քաղաքապետը անձամբ չի պատասխանել քաղաքացիներին, որևէ արձագանք չի ստացել անձամբ հանդիպելու դիմումը, ոչ մի պատշաճ արձագանք չի եղել 500 քաղաքացիների պահանջին ու մտահոգությանը։

• Չեն տրամադրվել անհրաժեշտ Շինփաստաթղթերը
• Արդյունքում, թաղամասի բնակիչները զրկվել են օր առաջ նշված փաստաթղթերը դատական կարգով վիճարկելու և հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորությունից։

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները որոշվում են վաթսունից ավելի չափանիշների գնահատման հիման վրա։ Այս տարի ի լրումն, մենք հարցումներ ենք իրականացրել նաեւ յոթ տասնյակից ավելի լրագրողների եւ մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը բաց եւ փակ պետական կառույցների մասին։ Նշենք, որ գնահատման ժամանակաշրջանը ներառում է 2020թ. սեպտեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբերը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ

Հ.Գ. Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հանրային ծառայության մեջ, բնականաբար, ոչ շնորհակալություն ենք ակնկալում, ոչ ինչ-որ պարգեւներ: Միեւնույն ժամանակ, պատրաստ ենք լսելու քննադատություն ու հետեւություններ անելու դրանից՝ ի շահ մեր ընդհանուր գործի:

Բայց քննադատությունը պիտի լինի անկողմնակալ ու հիմնված լինի ընկալելի մեթոդաբանությամբ արված հետազոտության վրա եւ, որ պակաս կարեւոր չէ, հնարավորինս զերծ լինի անձնական մոտիվներից:

Ցանկացած պարագայում, կրկնեմ, պատրաստ ենք ընդունելու  հիմնավոր եւ անաչառ քննադատությունը, որի հիման վրա կփորձենք բարելավել մեր աշխատանքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031