Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ չնույնականացվող աղբյուրներին հղում անելու դեպքում՝ ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից:
«Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը հիշեցրեց, թե ինչ կարգախոսներով ՔՊ-ն եկավ իշխանության՝ հայտարարելով, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Արթուր Հովհաննիսյանն էլ արձագանքեց. «Անկառավարելի տեղեկատվություն է գալիս, առաջացել են վերահսկողական ռիսկեր, ես չեմ խոսել ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին, որեւէ կարգավորում չկա այս պահին օնլայն մեդիան վերահսկելու մասին: Այս օրենքով վերահսկողական գործառույթ որեւէ մեկին չի տրվում: ԶԼՄ-ները պետք է կրեն պատասխանատվություն՝ իրենց տարածած տեղեկատվության համար, նաեւ չնույնականացված աղբյուրների դեպքում»:
Էլինար Վարդանյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել ու նախագիծը քննարկել ԶԼՄ-ների հետ, որովհետեւ ներկայացնում են, իբր սա շատ լավ բան էլ, բայց պետք է նաեւ լավ բան լինի լրատվամիջոցների համար:
Առաջարկը հեղինակի կողմից չընդունվեց: Նախագիծը դրվեց քվեարկության ու դրական եզրակացություն ստացավ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ