Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է եռօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին

Հոկտեմբեր 19,2021 17:28

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին: Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Պատմության  եւ Արեւելագիտության ինստիտուտները, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը եւ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը:

Գիտաժողովին իրենց օրհնության խոսք էին ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը: Թեմայի արդիականությունը կարեւորելով` գիտաժողովին մասնակցում են անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ:

Ողջունելով ներկաներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ ՏերԽաչատուրյանը նշեց.« Քեմալա-բոլշեւիկեան փոխհամաձայնեցուած ռազմաքաղաքական համագործակցության հետեւանք հանդիսացող Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի եւ անոր ածանցեալ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներու կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չեզոքացման փորձ։ Կարսի փաստաթուղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերուն, քանի որ անորմով պայմանաւորուած  է ներկայի հայ-թրքական սահմանը։

Միջազգային իրաւունքի տեսանկիւնէն թէ’ Մոսկուայի, թէ’ Կարսի պայմանագրերը անօրինական գործարքներ են եւ չեն կարող իրաւական ուժ ունենալ: Զանոնք կնքող կողմերէն և ոչ մէկը այդ օրերուն կը հանդիսար միջազգային իրաւունքի ենթակայ։ Անշուշտ այդ պայմանագրերը պատմագիտականէ անդին քաղաքական հետաքրքրութիւն կը ներկայացնեն: Հնարաւոր սխալներէ խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար, այնուամենայնիւ կարևոր են այդ պայմանագիրներու գիտական քննարկումները: Անհրաժեշտ է անոնցմէ բխող առաջարկները ներկայացնել թէ՛ քաղաքական դաշտին եւ թէ՛ հասարակութեան: Այլ կերպ ըսած՝ այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակութենէն աւելի գիտական, գործնական եւ քաղաքական նշանակութիւններ պիտի ունենայ»:

Միջազգային գիտաժողովը վաղը կշարունակի իր աշխատանքները:

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031