Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանական ինստիտուտի կայացման գործում իր բացառիկ դերակատարումն է ունեցել Ռուբեն Սահակյանը․ Լևոն Բաղդասարյան

Հոկտեմբեր 19,2021 17:10

Թե փաստաբան Ռուբեն Սահակյանը քանի անձանց ճակատագրի հետ է խաղացել, քանի անձանց համար «խոստովանահայր» է եղել, քանի նախադեպային որոշումների հեղինակ ու համահեղինակ է եղել իրավունքի զարգացման գործում, հայտնի է իրեն ու Աստծուն։

2001 թվականին, երբ մտա իրավապաշտպան ոլորտ, փաստաբաններին նայում էին, թող ներվի, որպես երկրորդ կարգի իրավաբանի, արձանագրում եմ, այն դատարանում, որտեղ նիստի էր լինում Ռուբեն Արամիչը, այդ դատարանում շնչում էր արդարադատոթյունն ու հավասար մրցակցային դաշտը։ Ինքս օրինակ եմ վերցրել նրա հռետորական ինքնատիպ արվեստից։

Փաստում եմ, որ փաստաբանական ինստիտուտի կայացման գործում իր բացառիկ դերակատարումն է ունեցել Ռուբեն Սահակյանը, իսկ նրա վարույթում գտնվող որոշ գործեր, իրավամբ, իրավունքի զարգացման ուրույն գլուխգործոց են, որը պատիվ կբերի ցանկացած կայացած պետության:

Կարծում եմ՝ պետության պոզիտիվ պարտավորությունն է գնահատականի արժանացնելու քաղաքացի, մարդ, իրավապաշտպան Ռուբեն Սահակյանի գործունեությանը, ով ապրեց, արարեց և իրենից հետո սերունդներին թողեց ահռելի իրավական ժառանգություն։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031