Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյքերին հղում տալն արգելվելու է. «Մենք ուզում ենք լրատվական դաշտն առողջացնել». Արթուր Հովհաննիսյան

Հոկտեմբեր 19,2021 16:57

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուր հասկացությունը սահմանել ԶԼՄ օրենքում. «Երբ խոսքը վերաբերում է մեդիա հարթակին ու 2003-ին ընդունված օրենսդրությունը, չէր կարող այն սահմանել այս հասկացությունը»: Հիմնական փոփոխությունն այն է, որ գործող օրենքով սահմանվում են բոլոր այն դեպքերը, երբ ԶԼՄ-ն ազատվում է պատասխանատվությունից օրինակ՝ հղումների դեպում, բայց քանի որ չնույնականացված աղբյուրները ձեւակերպված չէին, ԶԼՄ-ն հղում էր անում մի աղբուրի, որին նույնականացնել չէին կարող ու գործ ունեին լրատվական անբարեխղճության հետ: Առաջարկվում է սահմանել, որ չնույնականացվող աղբյուրներին հղում անելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից:

Նաեւ ֆինանսական հաշվետվություն չներկայացնելու համար սանկցիա է կիրառվելու: Գործող օրենքով՝ տարեկան հաշվետվություն չներկայացնելու համար նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տույժ էր սահմանվում: Հիմա նախագծով սահմանվում է. «Պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան հաշվետվությունը եւ/կամ չունեն նույնականացում: Այսինքն, երբ այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չունենք»:

Արթուր Հովհանիսյանն ասաց, որ միջազգային կազմակերպությունների բոլոր դիտողությունները հաշվի են առել ու վերամշակել նախագիծը:

Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության» պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ ԶԼՄ-ի վրա քննչական պատասխանատվություն ենք դնում՝ բացահայտելու աղբյուրը, նույնականացնելու, սա կարող է կաշկանդել ԶԼՄ գործունեությունը: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ լրատվամիջոցի անկյունաքարային պատասխանատվության տիրույթում է ստուգել լուրի իսկությունը. «Շատ են այն ԶԼՄ-ները, որոնք անբարեխիղճ մոտեցում են դրսեւորում, հետեւաբար օրենքում դա սահմանելը անհրաժեշտություն է»:

Անանուն աղբյուրներին հղում տալը սահմանափակելը, ըստ Լիլիթ Գալստյանի, Սահմանադրության 42-րդ հոդվածի խախտում է, եւ խոչընդոտում է խոսքի ազատությանը: Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց, որ երբ ԶԼՄ-ն հղում է անում մի օգտատիրոջ, որի տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա, նշանակում է, որ այդ աղբյուրը չի կարող հանրային բարիք ստեղծել, այլապես չի թաքնվի, հետեւաբար, նման աղբյուրի հղում անող ԶԼՄ-ն պատասխանատվությունն ինքն է կրելու այդ տեղեկատվության համար: Ըստ ՔՊ-ականի, իրենք ուզում են լրատվական դաշտը առողջացնել. «Որեւէ միտք չունեն սահմանափակել ԶԼՄ գործունեությունը»:

Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյանը հարցրեց՝ ԶԼՄ-ների հետ քննարկե՞լ եք նախագիծը ու սրանով արդյոք չե՞ք ուզում չնույնականացվող աղբյուրի անվան տակ փակել անանուն աղբյուրով տեղեկատվություն տարածելու հարցը:

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընդհանրապես նման միտք չունենք ու օրենքում չկա որեւէ հիմնավորում, որ մենք ուզում ենք սահմանափակել անանուն աղբյուրներից օգտվելու ԶԼՄ-ների իրավունքը»:

Նա ասաց, որ ԶԼՄ-ների հետ քննարկումներ չեն ունեցել, քննարկել են ԵԱՀԿ գործընկերների, մեդիա ոլորտի կազմակերպությունների հետ, բայց հայտարարել է, որ բաց է ԶԼՄ-ների առաջարկների համար: Մինչ օրս միայն մեկ առաջարկ է ստացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031