Կառավարությունը հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս դրամական օգնություն տրամադրելու ծրագիրը։
Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ