Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոյի տան ու Մալյան թատրոնի մոտ շուտով գարեջուր են խմելու ու ֆուտբոլ նայեն». Հարություն Խաչատրյանն ահազանգում է

Հոկտեմբեր 19,2021 16:12

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը SOS է հնչեցնում` հիմա էլ Կինոյի տան ձմեռային այգու հետ կապված է խնդիր առաջացել: Ըստ կինեմատոգրաֆիստների միության ներկայացուցիչների, Երևանի քաղաքապետարանի կողմից նախկինում իրականացվել են գործողություններ, որոնց արդյունքում Վարդանանց 18 հասցեի շենքի սեփականատերերին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ներքին բակի կեսը, որը շենքի կառուցման պահից կանաչապատ տարածք է եղել, օրինականացվել է, ճանաչվել որպես այլ անձի սեփականություն, եւ տեղում ռեստորան-գարեջրատուն կառուցելու շինթույլտվություն է տրվել: Շինարարությունն էլ ընթանում է:

«Ամենադժվար բանը մեր օրերում ազնվությունն է, բոլորն են տեսնում, որ դա կեղծված թղթերով սարքված անհաջող պատմություն է: Վերջին տարիներին երեւի առաջին անգամ է, որ մի տեղ ստեղծվում է կրթական, մշակութային լուրջ օջախ եւ դրա կողքին թույլ են տալիս անօրինական ճանապարհով կառուցել գարեջրի ռեստորան եւ ֆուտբոլ նայելու տեղ: Այսինքն, մի տեղ, որի կողքին Մալյան թատրոնն է, Սինեմատեկն է, Կինոյի տունը, որտեղ ֆիլմերի քննարկումներ են տեղի ունենում, շուտով գարեջուր են խմելու ու ֆուտբոլ են նայելու»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց պարոն Խաչատրյանը:

Հարություն Խաչատրյանը պնդում է. «Տարածքը տարիներ շարունակ պատկանել է Կինոյի տանը, կառուցվել է Կինոյի տան համար եւ այսօր կեղծ փաստաթղթերով տրվում է անհասկանալի մի կազմակերպության…Կուզենայի, որ քաղաքապետարանը ժամանակ գտներ եւ զբաղվեր այս գործով»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է արձագանքում այս ամենին մյուս կողմը, որը պատրաստվում է տեղում գարեջրի ռեստորան կառուցել, Հարություն Խաչատրյանը պատասխանեց. «Ինքն ասում է՝ բոլորը մեր մտերիմներն են, ինքս էլ իրավագիտության թեկնածու եմ, միեւնույն է ՝մենք հաղթելու ենք»:

Կփորձենք կապ հաստատել նաեւ երկրորդ կողմի հետ՝ ներկայացնելու համար նաեւ նրանց տեսակետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031