Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) կողմից անցկացվող ամենամյա երիտասարդական հավաքը։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ողջունելով երիտասարդներին, խոսել է գրողի, գրականության մասին, ապա պատվոգրերով և գրքերով խրախուսել մի խումբ երիտասարդ ստեղծագործողների։
-Ձեզ հետ խոսելիս, քննարկելիս որոշակի թրթիռներ, գաղափարներ են ի հայտ գալիս և ընդունվում են մարդու կողմից, անկախ իրենից, ենթագիտակցական շերտերում դրանք նստում են և շատ կարևոր են,-ասել է Էդվարդ Միլիտոնյանը՝ ավելացնելով,- Իմացեք, որևէ գրողի, եթե ինքը ծնվել է այդ տաղանդով, ոչ մեկը չի կարող ասել կամ սովորեցնել` ինչպես գրել։
Կարդացեք նաև
Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել ինքնաճանաչողությանը` այն համարելով կարևոր և առանցքային երևույթ։
-Ապրենք, իրար սիրելու պայմանով,-ելույթն այսպես է եզրափակել Էդվարդ Միլիտոնյանը, որից հետո մասնակիցներին ծանոթացրել է եռօրյա ծրագրին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ