Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյանն ու Ջոն Պատրիկ Գալագերը կարեւորել են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը

Հոկտեմբեր 19,2021 15:38

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

Հայկ Կոնջորյանը կարեւորել է երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերը, դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Խմբակցության ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցին:

Նշվել է, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար:

Կարեւորվել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Հայկ Կոնջորյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում, ինչի ամենավառ ապացույցը 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին:

Ջոն Պատրիկ Գալագերը, իր հերթին, կարեւորել է երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցը, ինչպես նաեւ շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման կարեւորությունը: Դեսպանը հայտնել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու զարգացմանը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031