Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն ենք համարում ՀՀ պետական սահմանը. Արթուր Ղազինյանը՝ Արման Սարգսյանին

Հոկտեմբեր 19,2021 15:23

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին խնդրեց ներկայացնել օրենքի այն դրույթները, որոնք ՀՀ պետական սահմանների մասին բանավոր փոխհամաձայնություններ են սահմանում, կամ GPS սարքի կիրառման միջոցով ՀՀ սահմանների տեղորոշում: Նաեւ հետաքրքրվեց՝ ՀՀ սահմանների փաստացի փոփոխության գործընթացում ԱԳՆ-ն ներգրավված եղե՞լ է եւ ի՞նչ կարգով: Խոսքը 2020 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման մասին է, որի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ-ը 11 կիլոմետր ետ են նահանջել դեպի թիկունք՝ ՀՀ սահմանի հարավ-արեւելյան հատվածում:

Արման Սարգսյան

Արման Սարգսյանը պատասխանեց. «Ինձ հարցնում եք՝ օրենքը նման բան սահմանո՞ւմ է, թե՞ ոչ. որքանով տեղյակ եմ, դուք իրավաբան եք, ատենախոսության պաշտպանած, գիտական աստիճան ունեցող, կարծում եմ, այս հարցի պատասխանը դուք արդեն կարող էիք ստացած լինել՝ այդ օրենքն ուսումնասիրելուց»: Հարցերի մյուս մասով խնդրեց գրավոր հարցումներ ուղարկել ԱԳՆ եւ ՊՆ:

«Լավն էր, պարոն Սարգսյան»,- արձագանքեց Արթուր Ղազինյանը՝ հստակեցնելով, որ լավատեղյակ է եւ գիտի, որ բանավոր փոխըմբռնումով պետական սահման չի հստակեցվում, GPS սարքն էլ, որպես սահմանի տեղորոշման միջոց, օրենքում սահմանված չէ, ուստի այն, ինչ տեղի է ունենում 2020 թվականի դեկտեմբերի 16-ից հակաօրինական է, քանի որ նաեւ չկա այդ մասին միջազգային պայմանագիր, մինչդեռ, փաստացի դեռ սահմանազատում է տեղի ունենում մինչ օրս էլ:

Արթուր Ղազինյանը նաեւ հետաքրքրվեց՝ ո՞րն ենք համարում ՀՀ սահմանը՝ որտեղ կանգնած է մեր զինվո՞րը, թե՞ որեւէ թվականի խորհրդային քարտեզը: Հարցը հռետորական էր, պատասխան չեղավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031