Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահի դիտարկմամբ՝ անհնար է, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա. Ermenihaber.am

Հոկտեմբեր 19,2021 15:11

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներ։ Առաջին կանգառն Անգոլան էր:

Էրդողանը ելույթ է ունեցել Անգոլայի խորհրդարանում՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, համագործակցության ներուժին, այդ թվում նաև ժողովրդավարության և տնտեսության զարգացման հարցում:

Էրդողանը խոսել է նաև միջազգային կարգերի թուրքական կոնցեպտի մասին՝ կրկնելով, որ «աշխարհը 5-ից մեծ է»՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ անդամ 5 մշտական անդամներին:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան գաղութատիրական անցյալ չի ունեցել, զուգահեռաբար 100 տարի պայքար է մղել իմպերիալիստական ուժերի դեմ, իսկ հիմա էլ պայքարում է միջազգային կարգերի անարդարությունների դեմ:

«Մենք պաշտպանում ենք այն տեսակետը, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել 2-րդ համաշխարհային պատերազմը հաղթած մի խումբ երկրների ողորմածությանը»:

Թուրքիայի նախագահի դիտարկմամբ՝ անհնար է, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա, երբ աշխարհը փոխվում է, արմատական վերափոխման են ենթարկվում, դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031