Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ տարկետման իրավունքից զրկված իշխանական պաշտոնյան չի զորակոչվում. Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 19,2021 14:48

Հոկտեմբերի 4-ին ՊՆ-ին ուղղված հարցումը, որը վերաբերում էր ՀՀ ԶՈՒ պաշտպանությանը, նախարարությունը պատասխանել է, որ իր լիազորություններից եւ իրավասություններից դուրս է. կարո՞ղ եք խորհուրդ տալ՝ պաշտպանական հարցերով ո՞ւմ դիմեմ՝ մշակույթի՞ նախարարություն, առողջապահությա՞ն նախարարություն. այս հարց-դիտարկումն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ՀՀ պաշտպանության փոխնախարարին ուղղեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Արման Սարգսյան

Փոխնախարարն ասաց, որ չի ցանկանում քաղաքական գործընթացների մեջ մտնել եւ պատգամավորի հեգնանքին հեգնանքով պատասխանեց՝ ասելով, որ չգիտի եւ խորհուրդ տվեց բացել կառավարության կազմում առկա նախարարությունների ցանկը եւ կողմնորոշվել: Իր կարծիքով, համենայնդեպս՝ ոչ առողջապահության, ոչ էլ մշակույթի նախարարություն:

Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանն ասաց, որ չի հեգնում, բայց մի քանի ամիս շարունակ տարբեր գերատեսչություններում չի էլ գտնում հարցի պատասխանը՝ ՀՀ ԶՈՒ-ը ետ են քաշվել ուղղակի անգրագիտությա՞ն, թե՞ այլ պատճառով, որը արդեն հետաքննությունը կպարզի:

Նա երկրորդ հարցն էլ ուներ, որի պատասխանը հոկտեմբերի 1-ից չի ստացել՝ ի՞նչ իրավունքով տարկետման իրավունքից զրկված իշխանական պաշտոնյան չի զորակոչվել մինչ օրս: Փոխնախարարը խոստացավ հետամուտ լինել, որ պատգամավորը պատասխան ստանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում ԱԺ նախագահի նախկին խորհրդական Վահան Կոստանյանը, որին տարկետում էր տրամադրվել եւ նա ազատվել էր զինվորական ծառայությունից՝ գիտությամբ զբաղվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031