Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ի՞նչ խոստումներ են դրված Ադրբեջանի թմբկահարվող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում

Հոկտեմբեր 19,2021 14:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքի, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները:

Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե.

1.Ի՞նչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման փաստաթուղթը, որի մասին ակնարկեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

2.Ի՞նչ խոստումներ են դրված Ադրբեջանի թմբկահարվող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում:

3.Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը, որ վարվում է այդ թվում՝ Վրաստանի վարչապետի բանագնացությամբ:

4.Ի՞նչ պայմաններով է Հայաստանը համաձայնում և ներգրավվում 3+3 ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում:

5.Ի՞նչ է ենթադրում տարբեր միջոցներով ակնարկվող նոր ինտեգրացիոն գործընթացը Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ:

Մեր մեջքի հետևում մեր ապագայի վերաբերյալ որոշումների կայացման հիմքում թե՛ կապիտուլյանտը, թե՛ իր հետ բանակցող կողմերը դնում են չարաբաստիկ 53% աջակցությունը:

Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով «ժողովրդական աջակցության» միֆը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031