Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարելի է ենթադրել, որ անձինք ինչքան էլ վտանգավոր հանցագործություն կատարած լինեն՝ չեն կալանավորվելու, եթե վնաս կրող կողմը իշխանական թևի ներկայացուցիչ չէ». «Երկիր Ծիրանի»

Հոկտեմբեր 19,2021 14:40

Լուսանկարում՝ կլորիկ դեմքով, «բարի» ժպիտով անձը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանն է, որը երեք օր առաջ՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ, ազատ է արձակել 2021 թվականի օգոստոսի 5-ին գիշերը ահաբեկչական ակտ իրականացրած հանցագործներից մեկին։ Այդ հանցագործները գումարի դիմաց պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնուն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով բարոյական և միլիոնավոր դրամների ֆինանսական վնաս Զարուհի Փոստանջյանի ընտանիքին, ինչպես նաև հարևաններին։

Տեղեկացնենք Ձեզ, որ 2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, տեղի ունեցած բողոքի ակցիայի հետևանքով շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Հիշյալ դատարանի դատավորները, որոնց վստահված էր

35 անձի կալանավորելու նախաքննական մարմինների միջնորդությունները՝ մերժել էին և դատարանի դահլիճից ակցիայի մասնակիցները ազատ էին արձակվել։ Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարել էր քննիչի միջնորդությունը և ակցիայի մասնակներից Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից մեկ անձի կալանավորելու որոշում էր կայացրել։

Այսինքն ստացվում է, որ եթե քաղաքացին իր իրավունքների սահմաններում բողոքի իր ձայնն է բարձրացնում, որը Սահմանադրության սահմաններում է, այդ անձը կալանավորվում է վերջին տարիներին դատավոր նշանակված Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, իսկ այն անձը/անձինք ովքեր հանդիսանում են հասարակության համար վտանգավոր հանցագործներ՝ մահվան ելքով վրաերթի են ենթարկում մարդուն, իրականացնում են ահաբեկչություններ, նույն դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ ազատ են արձակվում։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Արմինե Մելիքսեթյանը ով ոստիկանության աշխատողից միանգամից նշանակվել է դատավոր, դրա հիմքում եղել է այն, որ անձը/անձինք ինչքան էլ վտանգավոր հանցագործություն կատարած լինեն չեն կալանավորվելու, եթե վնաս կրող կողմը իշխանական թևի ներկայացուցիչ չէ։

Արմինե Մելիքսեթյանը նախքան դատավոր նշանակվելը աշխատանքային փորձ է կուտակել բացառապես ՀՀ ոստիկանությունում, ի դեպ նրա ամուսինը ևս ոստիկան է, որը հանդիսանում է ոստիկանության Ապարան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031