Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի (gr-dem) պատվիրակությունը Զինվորի տանն էր:
Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ-դեսպանները:
ԶԻնվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի ուղեկցությամբ շրջեցին Զինվորի տանը, ծանոթացան զինվորների բուժման պայմաններին:
Կարդացեք նաև
Հյուրերը դրականորեն արձանագրեցին, որ չնայած իրենց մեծ փորձին, այսպիսի վերականգնողական կենտրոն ոչ մի երկրում չեն հանդիպել:
Դեսպանները կարևորեցին հատկապես կրթական, սոցիալական վերաինտեգրման ծրագրերը, որոնք Զինվորի տանը իրականացվում են վերականգնողական բուժմանը զուգահեռ:
Պատվիրակության ղեկավար, ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Դեսպան Մարթեն Էհնբերգին Հայկուհի Մինասյանը նվիրեց մեր տղաների ձեռքով պատրաստված բնական թիթեռով կոմպոզիցիան, որը, վստահ ենք, իր տեղը կգտնի դեսպանի աշխատասենյակում:
ԵՊԲՀ