Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պահածոների արտադրությամբ զբաղվող «Հ.Ա.Ն.Ս.-Ֆուդ» եւ «Նուբարաշենի պահածոների գործարան» ՍՊԸ տնօրինությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված՝ ապրանքների մատակարարման պայմանագրերի շրջանակներում, մատակարարվելիք կոմբինացված մսային պահածոներն արտադրելիս թույլ է տալիս չարաշահումներ:
Ըստ նույն աղբյուրի, մատակարարվող պահածոներն իրենց բաղադրություններով չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված որակին և բաղադրությանը, արտադրության ընթացքում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները,որոշ դեպքերում էլ՝ փոփոխվել են պիտանելիության ժամկետներն, ու Պաշտպանության նախարարությանը մատակարարվել են ժամկետանց պահածոներ:
Նախապատրաստվում են նյութեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ