Դադիվանքում ապրող հայ հոգևորականները վեց ամիս է՝ փակված են, վեց ամիս դուրս չեն եկել այնտեղից։ Արգելված է նրանց թե՛ ելքը, թե՛ մուտքը։
Այս մասին Հայոց եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում քարոզի ժամանակ նշել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը. «Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում։ Պատկերացրեք մի պահ՝ ադրբեջանցի զինվորներով շրջապատված, գիշերները կրակոցներով, աղաղակներով անընդհատ փորձում են վախեցնել, որ լքեն այդ տարածքը, սրբատունը, բայց իրենք համառորեն այնտեղ են, դուրս չեն գալիս Հայոց հայրապետի օրհնությամբ»,- նշեց Սրբազանը՝ հավելելով, որ դա վկայում է այն մեր ցանկության, ուժականության մասին, որի լավագույն կողմերը կարող ենք դրսևորելով երբեք չնվազեցնել հաղթանակի տեսիլքը։