ՀՅԴ Հայ Դատի Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամները ցույց են անցկացրել Հաագայի միջազգային դատարանի առջև, որտեղ տեղի է ունեցել «Ադրբեջան ընդդեմ Հայաստանի» գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:
Լսումների ընթացքում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել էր բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:
«ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ ՝ Հայաստանի կողմից ներկայացված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցի քննարկման ընթացքում: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ դաժանությունները, ինչպես նաև՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականությունը: Ազգությամբ պայմանավորված ատելությունն այնքան տարածված է, որ դրանից տառապում է գրեթե ողջ ադրբեջանական հասարակությունը։ Սերնդեսերունդ սերմանում են վախ եւ ատելություն ամեն ինչի նկատմամբ, ինչ կապված է Հայաստանի հետ»- հայտարարել էր Կիրակոսյանը։
Կարդացեք նաև
ՀՅԴ Հայ Դատի գրասենյակ