Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդեւան Գրիգորյան. «30 տարուց ավելի ես էդ ընտրություններին տարբեր կարգավիճակներով մասնակցել եմ եւ նման ցածր մասնակցություն երբեւիցե չէի էլ մտածում, որ կարող է լինել». «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2021 11:08
Vardevan Grigoryan

Վարդեւան Գրիգորյանը հերքեց, որ ինքն աջակցել է ՔՊ-ին։

– Լավ, իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները, հատկապես, որ Գյումրիում, զարմանալիորեն, ամենացածր մասնակցությունն է գրանցվել՝ ընդամենը 24 տոկոս։

– Ճիշտն ասած՝ ինձ համար էլ էր անակնկալ, որովհետեւ 30 տարուց ավել ես էդ ընտրություններին տարբեր կարգավիճակներով մասնակցել եմ եւ նման ցածր մասնակցություն երբեւիցե չէի էլ մտածում, որ կարող է լինել։

– Եվ իշխանությունները, անգամ այդ ցածր մասնակցության պարագայում, պարտվեցին՝ նախորդ ընտրությունների համեմատ շուրջ 21  հազարով պակաս ձայն հավաքելով։

– Գիտե՞ք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իրենց առանձնահատկություններով լրիվ տարբեր ընտրություններ են։ Էնտեղ գիտե՞ք ինչ է, ոչ թե կուսակցությանն են ընտրում, այլ էնտեղ ավելի շատ անհատն է դեր խաղում։

– Չկայի՞ն ուժեղ անհատներ Գյումրիում, որոնց կգնային ու «դուխով» ձայն կտային գյումրեցիները։

– Կային, ինչի՞ չկային, բայց շատերը չմասնակցեցին։

– Քանի որ «Բալասանյան դաշինքը» բացարձակ մեծամասնություն չունի եւ ստիպված է լինելու կոալիցիա կազմել որեւէ ուժի հետ, ի՞նչ եք կարծում, ո՞ր ուժի հետ կձեւավորի։

– Դա չեմ կարող ասել, որովհետեւ նույն «Բալասանյան դաշինքը», ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, պաշտպանելու էր ՔՊ-ի թեկնածուին։ Հիմա իրենք հաղթել են, իրենք կուզենա՞ն, որ իրենց հաղթանակը նվիրեն ՔՊ-ին։ Կա՛մ իրենք պիտի դառնան քաղաքի իշխանություն, կա՛մ ՔՊ-ի հետ պիտի միանան ու ՔՊ-ի թեկնածուին դարձնեն քաղաքապետ։ Էդ տարբերակներից մեկն է լինելու, իմ կարծիքով։

– Իսկ եթե այլ ուժի հետ կոալիցիա կազմի, ըստ Ձեզ, ո՞ր ուժի հետ կկազմի՝ «Զարթոնք»-ի՞, թե՞ ՀՀԿ-ի։

– Չեմ կարող ասել, թե ինչ նպատակներով են մասնակցել։ Իհարկե, ընդհանուր նպատակը հասկանալի է՝ քաղաքային իշխանություն դառնալը, բայց նման դեպքերում ինչ մոտեցումներ կցուցաբերեն, ում հետ կմիանան, չեմ կարող ասել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031