Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել և տնակների տեղադրման աշխատանքներ է իրականացնում։ Միաժամանակ մարզպետը հակադարձեց ՄԻՊ Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե թշնամին Գեղարքունիքի մարզի սահմանային այն հատվածներում, որտեղ մայիսի 12-ից գտնվում է՝ մեծածավալ շինարարական աշխատանքներ է իրականացնում, ապաստարաններ է կառուցում ու կուտակում մեծածավալ քանակությամբ վառելափայտ։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրենք ամեն օր տեսնում են, թե թշնամին ինչ մեծ քանակությամբ վառելափայտ է կուտակում։
«Ինչ վերաբերում է շինարարություն իրականացնելուն, ապա մայիսի 12-ից, ինչ թշնամին ներխուժել է մեր տարածք, շինարարություն են իրականացնում, տեխնիկա կուտակում։ Այդ ամենը ամենօրյա բնույթ է կրում։ Մի քանի օր է՝ ակտիվ վառելափայտ են բերում, ձմռանն են նախապատրաստվում»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Նա նաև շեշտեց՝ մարզպետը չի՞ տեսել, որ մայիս ամսից թշնամին ՀՀ սուվերեն տարածքում նստած՝ աշխատում է, ամրացնում դիրքերը։
Կարդացեք նաև
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում