Yerkirmedia.am. Նոյեմբերի 14-ին տեղի ունենալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ՀՅԴ ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
ՀՅԴ-ի ընտրացուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը։
Իսկ ՔՊ-ի ցուցակը՝ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։
Նշենք, որ Իջևանում քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին, թեկնածուների գրանցումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին։ Այստեղ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, կավարտվի նոյեմբերի 12-ին։