Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ արեցին, որ Վանո Սիրադեղյանը հեռանա Հայաստանից և դրա համար մեղադրեցին ինձ․ Արամ Սարգսյան (Տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 18,2021 23:13

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ գրող, հրապարակախոս և Հայաստանի անկախության առաջին տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Վանո Սիրադեղյանի մահվանը։ Վ․Սիրադեղյանը երկար տարիներ Հայաստանում չէր և մահացել է օտարության մեջ։

«Ամեն ինչ արեցին, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանից հեռանա և ամենահետաքրքիրն այն է, որ այդ հեռանալու մեղադրանքը դրեցին ինձ վրա։ Ես էլ ներկայացրեցի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ազատման հրամանը, բայց Քոչարյանը չստորագրեց, ես էլ նրան չթողեցի մասնակցեր կառավարության նիստերին, մինչև մայիսի 2-ին ինձ ազատեցին»,- ասում է նա։

Ա․Սարգսյանը նաև հիշում է, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո Վանո Սիրադեղյանը հաճախ էր գալիս իրենց տուն․ «Ինձ ասում էր, դու հոգնած ես, գնա քնի, քո հետ բան չունեմ խոսելու։ Ու միշտ ասում էր, ոչ մեկին չլսես, ոչ մեկի խորհուրդը չհարցնես։ Մորս հետ էր նստում, երկար խոսում էին, և անընդհատ լացում էր»։

Ա․Սարգսյանը նաև հիշում է, որ Ռ․Քոչարյանն իրեն վարչապետի պաշտոնում նշանակելիս առաջին հարցը, որ տվել է, ասել է, կարո՞ղ եք Վանո Սիրադեղյանին կալանավորել։ Նա նաև ասում է, թե Հոկտեմբերի 27-ի հետո իրար դեմ էին պայքարում Վազգեն Սարգսյանի ընկերները․ «Մի կողմն ասում էր, դուք եք արել, մյուսներն ասում էին, դուք քաղաքականությունից բան չգիտեք, արել են Լևոնենք, որ սրանք գան` մեզ սրբեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031