Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանում է քովիդի դեմ խթանիչ չափաբաժնի կարեւորությունը. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 18,2021 23:43

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի խորհրդակցական մարմինը վերջերս միաձայն կերպով հաստատեց քովիդ հիվանդության դեմ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի երրորդ` խթանիչ չափաբաժնի ներարկումները սկսելու առաջարկը:

18-ից բարձր տարիք ունեցող անձանց խթանիչ չափաբաժնով պատվաստելու առաջարկը որոշում դառնալու համար պետք է կատարի եւս մեկ քայլ` այն պիտի հաստատվի ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության կողմից:

Հանձնաժողովի անդամներն այսպիսի որոշում են կայացրել, հենվելով այն տեղեկությունների վրա, որոնց համաձայն Johnson & Johnson-ի պատվաստանյութը ժամանակի ընթացքում ավելի քիչ արդյունավետություն է ցուցաբերում, քան Pfizer կամ Moderna ընկերությունների պատվաստանյութերը:

Ինչպես ԱՄՆ-ի առողջապահության ազգային հաստատության տնօրեն Էնթոնի Ֆաուչին է ասում, ԱՄՆ-ը պետք է, հաշվի առնելով նոր տեղեկությունները, համապատասխանեցնի իր որոշումները: Սակայն պետական ու մասնավոր ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների պատվաստումները պարտադիր պայման հայտարարելու որոշումները զայրույթի ալիք են բարձրացրել մի շարք ընկերություններում, որոնց շարքում է Վաշինգտոն նահանգում գործող «Բոինգ» ընկերության գործարանը:

Ինչ վերաբերում է երրորդ չափաբաժնին, ապա այս մասին Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը որոշում կկայացնի ուրբաթ օրը, ըստ որի Johson & Johnson-ի պատվաստանյութի առաջին երկու չափաբաժինները ստացած տասնութից բարձր տարիք ունեցող բոլոր անձինք պիտի երրորդ չափաբաժինը ստանան վերջին ներարկումից առնվազն երկու ամիս անց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031