Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջընթացի, անվտանգության և տեղական մարմինների պատշաճ և պրոֆեսիոնալ աշխատանքի կազմակերպման համար պատրաստ ենք բերել մեր անմնացորդ աջակցությունն ու օգտակարությունը

Հոկտեմբեր 18,2021 22:15

Հանուն Հանրապետության կուսակցությունը վերլուծելով սույն թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ընտրությունները Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան խոշորացված համայնքներում, չնայած արձանագրված խախտումներին, դրանք համարում է օրինակարգ և ժողովրդավար։

Շնորհավորում ենք համամասնական ընտրակարգով տեղական ընտրություններին մասնակցած գործընկեր քաղական ուժերին։

Հաղթած բոլոր ուժերին մաղթում ենք արգասաբեր գործունեություն ի շահ իրենց համայնքների և երկրի։

Հույս ունենք, որ տեղական ընտրությունները կդառնան մեր հասարակությանը միավորելու, քաղաքական մթնոլորտը ներդաշնակեցնելու եզակի հնարավորություն։

Միաժամանակ իրավապահներին կոչ ենք անում հետամուտ լինել և բացահայտել ընտրությունների օրինականությունը հարվածի տակ դնող բոլոր ընտրական հանցագործությունները։

Հայաստանի առաջընթացի, անվտանգության և տեղական մարմինների պատշաճ և պրոֆեսիոնալ աշխատանքի կազմակերպման համար պատրաստ ենք բերել մեր անմնացորդ աջակցությունն ու օգտակարությունը։

 

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031