«Որպես պետական գործիչ, նա այնքան ներդրում ուներ, որքան չունեցավ Երրորդ Հանրապետության և ոչ մի ներկայացուցիչ՝ Ղարաբաղյան շարժման ժամանակներից մինչև այսօր»,- հոկտեմբերի 15-ին կյանքից հեռացած քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մասին նշում է նրա մտերիմներից արձակագիր Մերուժան Հովհաննիսյանը։
Վանո Սիրադեղյանը, ով 2000 թվականից սկսած հետախուզման մեջ էր, հնարավորություն չունեցավ վերադառնալու Հայաստան նույնիսկ հեղափոխությունից հետո։ Ինչո՞ւ չվերադարձավ՝ հարցին ի պատասխան՝ Մերուժան Հովհաննիսյանը պատասխանում է․
«Պետք է դատական նոր պրոցես սահմանվեր, արդարացվեր, վերականգնվեին իր իրավունքները և իրավունք վերապահվեր իրեն հանրապետություն վերադառնալու»
Մերուժան Հովհաննիսյանը նշեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ Վանո Սիրադեղյանը կտակել է, որ իրեն մահվանից հետո իրեն հուղարկավորեն հայրենի Կոթի գյուղում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում