Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը տանուլ է տվել պատվաստման վերաբերյալ տեղեկատվական քարոզչությունում. բժիշկ Վլադիմիր Կրուգլի

Հոկտեմբեր 18,2021 20:03

Ո՞ր պատվաստանյութով պատվաստվել հարցին, մանկաբույժ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին՝ Սպուտնիկ-Արմենիա մամուլի սրահի կազմակերպած տեսակապի ժամանակ ասաց՝ չի կարող գովազդել որեւէ մի պատվաստանյութ՝ այդ թվում ռուսականը: Բժշկի խոսքով, միայն կարող է խորհուրդ տալ՝ ինչ անել, որպեսզի մարդկանց ուղղորդի պատվաստվելուն: Նրա խոսքով, առաջին հերթին օրենսդրությունն է, որը պետք է թարմացնել: Ռուսաստանում, Վլադիմիր Կրուգլիի ներկայացմամբ, պատվաստմանն առնչվող օրենքը 1998 թվականի է, որտեղ խոսվում է, թե որ կատեգորիաների մարդիկ պետք է լինեն պատվաստված. «Թե որ մարդկանց չի թույլատրվում գնալ աշխատանքի, որոնք պատվաստված չեն: Մեզ մոտ դա շատ թույլ է իրագործվում: Այդ օրենսդրությունը պետք է գործատուի կողմից շատ խիստ իրագործվի, դրա համար գործատուն պիտի կրի պատասխանատվություն: Հաջորդ քայլը սահմանափակումներ են. Չպատվաստված մարդկանց թույլ չտալ այցելել համապատասխան վայրեր՝ զանգվածային հավաքների, ռեստորաններ, տարբեր միջոցառումներ, որտեղ հավաքվում են 20-30 մարդիկ: Հիմա պետք է սահմանափակել այդպիսի միջոցառումների կազմակերպումը, քանի որ վիրուսը մեծ տարածում ունի»:

Հաջորդ քայլն, ըստ բժշկի, պետության տեղեկատվության քաղաքականությունն է. «Հիմա սոցցանցերում մեծ քանակությամբ տարբեր տեղեկատվություն կա՝ մեկն ասում է՝ պետք է, մյուս ասում է՝ այդ ամենը կեղծ է: Երրորդը ոչ հավաստի տեղեկատվություն է տարածում: Պետք է այդ ամենը կանոնակարգել, որովհետեւ այդ կորուստները, որոնք այսօր կան, հավասար են պատերազմում ունեցած կորուստներին, այն համադրելի է մարտական գործողությունների ժամանակ ունեցած կորուստներին»:

Բժշկի կարծիքով, Ռուսաստանը տանուլ է տվել տեղեկատվական քարոզչությունում եւ չունի տեղեկատվական այնպիսի ռեսուրս, աղբյուր, որը կտարածի հավաստի տեղեկատվություն. «Եթե մարդիկ տեղեկատվություն ստանան իրենց վստահելի աղբյուրից, որ 95 տոկոսը մահանում են չպատվաստվածները, դա շատ մեծ ազդեցություն կունենա մարդկանց վրա: Հաջորդը բժշկության միասնական կարծիքն է պատվաստման վերաբերյալ: Հիմա կան բժիշկներ, այդ թվում պոլիկլինիկաներում, որ նրանք իրենք էլ չգիտեն՝ ինչպես վարվեն, պատվաստվեն-չպատվաստվեն: Ինձ պարբերաբար հարցնում են՝ արժե-չարժե պատվաստվել: Որպես կասկած նշում են, որ, դեռ ուսումնասիրված պատվաստանյութ չէ եւ այլն: Նրանց շատ մարդ է վստահում եւ այդպիսի բժիշկներից շատ բան է կախված, որպեսզի մարդկանց ճիշտ ուղղություն տան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031