Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Ասլան Ավետիսյանին:
Մարզպետը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով համայնքի նախկին ղեկավար Հայկ Հայկյանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքների համար։
«Ամենքս մեր տեղում մեր աշխատանքով շարունակենք համայնքի զարգացման գործընթացը: Վստահ եմ՝ աշխատանքները նույն թափով ընթանալու են, ոչ մի խոչընդոտ չի լինելու»,- ասել է Արարատի մարզպետը:
Ասլան Ավետիսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ խոստանալով ծառայել հանուն համայնքի և երկրի բարօրության:
Կարդացեք նաև
Արարատի մարզպետարան