Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը երեկ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, թե իրենց խոսակցություններ են հասել այն մասին, որ ընտրությունների նախօրեին ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար են ծեծել, այնուհետ կռիվը շարունակվել է թիվ 25 դպրոցի մոտ։
«Aravot.am»-ի «ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար են ծեծել» հրապարակումը և տեսանյութը տեղադրել էր նաև Shamshyan.com կայքը, որն էլ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։
Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հանձնարարականով «Aravot.am»-ի այդ հրապարակման հիման ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում։
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ