Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի հինգ անդամներից երեքը շարունակում են պայքարը։
ՀԲՖ-ն տեղեկացնում է, որ Հենրիկ Սահակյանը 51 կգ քաշային կարգում ժամանակից շուտ առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Էնիկեսի նկատմամբ՝ վերջինին երեք անգամ նոկդաունի ենթարկելով:։ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտության է մատնել Բոսնիա և Հերցոգովինան ներկայացող Թառա Բոստաջուկին, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանին առանց մենամարտի հաղթանակ է շնորհվել մրցակցի ռինգ դուրս չգալու պատճառով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ