Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի մասին ֆեյսբուքում արտահայտված փաստաբանի նիստը չի կայացել

Հոկտեմբեր 18,2021 17:53

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել Facebook-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին իր անձնական կարծիքն արտահայտելու համար։ Մուշեղ Շուշանյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում արարքի հատկանիշներին։

Դատական նիստը պետք է կայանար հոկտեմբերի 18-ին, սակայն այն հետաձգվել է Շուշանյանի պաշտպանների վատառողջ լինելու պատճառով:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մուշեղ Շուշանյանը, իր պաշտպաններից մեկը հիվանդ է քովիդով, իսկ մյուսի մոտ քովիդի կասկած կա:

«Նրանք նախապես դիմում էին ներկայացրել էլեկտրոնային փոստով, որ գործի քննությունը հետաձգեն: Ինքս էլ չեմ ներկայացել, դատարանը լրացուցիչ կծանուցի, կտեղեկանանք, թե երբ է լինելու դատական նիստը»,-ասաց փաստաբանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031