Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության նախավերջին տուրում Սամուել Սեւյանը (լուսանկարում) եւ Ուեսլի Սոն չցանկացան ավելորդ ռիսկի դիմել եւ միավորը բաժանեցին: Իսկ ահա երրորդ առաջատարը՝ Ալեքսանդր Լենդերմանը, պարտվեց Ֆաբիանո Կարուանային ու նահանջեց 6-րդ հորիզոնական: Այս հաղթանակով Կարուանան դարձավ չեմպիոնի կոչման երեք գլխավոր հավակնորդներից մեկը:
Այժմ, եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,0-ական միավորով գլխավորում են Ֆաբիոնո Կարուանան, Ուեսլի Սոն եւ Սամուել Սեւյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ