Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Հայկանուշ Կժդրյանը հոկտեմբերի 15-ին հաղորդում է տվել ոստիկանություն, որ հոկտեմբերի 14-ին ժ.19.20-ին նկատել է, թե ինչպես է Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Էմիլ Մարկոսյանը անպարկեշտ եղանակով վիրավորել իր արժանապատվությունը:
Ըստ մեր տեղեկությունների, ձեռնարկվում են միջոցառումներ՝ Էմիլ Մարկոսյան անունով օգտատիրոջ ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: