Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Հարավային Կովկասում 3+3» ձևաչափ ստեղծելու առաջարկը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Իրանը, ինչպես և Թուրքիան ու Ադրբեջանի դրական են վերաբերում այդ ձևաչափին, ինչպես նաև հույս էր հայտնել, որ դրանում հետաքրքրություն կցուցաբերի նաև Վրաստանը:
«Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ես կնշեի, որ Ռուսաստանը, որն օկուպացրել է Վրաստանի 20%-ը, նախքան նոր հարթակների մասին խոսելը պետք է հարգի 2008թ. կրակի դադարեցման համաձայնագրի պայմանները»,- ասել է այցով Վրաստանում գտնվող Օսթինը՝ ի պատասխան Վրաստանի՝ այդ ձևաչափին հնարավոր մասնակցության հարցին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ