Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն իր համար ընդունելի չէր․ Խաչատուր Սուքիասյան. 24news

Հոկտեմբեր 18,2021 16:42
Vano

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ նա 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն էլ իր համար ընդունելի չէր, 24news.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ փաստաբանները զբաղվում էին օրենքի հնարավոր փոփոխությամբ, սակայն վրա հասած համավարակն ու պատերազմը խանգարել են այն իրականացնել։

«Վանո Սիրադեղյանի որոշումն է եղել (չվերադառնալը-խմբ.)։ Օրենքը թույլ չէր տալիս, որ ուղղակի Վանո Սիրադեղյանը գար, օրենքն ասում էր, որ Վանո Սիրադեղյանը 72 ժամ պետք է ձերբակալվեր։ Կարծում եմ, որ այդ տարբերակն այնքան էլ ընդունելի չի եղել Սիրադեղյանի համար», – նշել է նա։

Ըստ Սուքիասյանի, իշխանության հետ կապված խնդիր չկար, կար խնդիր՝ դատական համակարգի հետ։
«Ափսոսում եմ։ Վանո Սիրադեղյանը շատ խորը մտքի տեր, շատ տաղանդավոր, շատ խորը պատկերացումներով մարդ էր։ Այսօր շատ արդիական են իր ասածները», – ասել է Սուքիասյանը։

Նա նաև նշել է, թե տեղյակ չէ՝ արդյոք իշխանությունները քննարկո՞ւմ են Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու հարցը, ինչպես պահանջել էր «Հայ ազգային կոնգրեսը»։

«Ինչքան գիտեմ, նրա տեղափոխման հետ կապված իրավական խնդիրներ կան», – ասել է Սուքիասյանն ու հավելել, որ վերջին տարիներին կարողացել է շփվել Սիրադեղյանի հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031