Ավարտվեց Հունաստանում անցկացվող Սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Մրցումների վերջին օրը հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ. երիտասարդների մրցապայքարի 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Գոռ Հարությունյանը, պատանիների 98 կգ քաշային կարգում Գրիգոր Բեկնազարյանը պարտվեց միայն եզրափակչում և նվաճեց արծաթե մեդալ:
Այսպիսով. հայ սամբիստները հայրենիք կվերադառնան մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մեդալով:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Կարդացեք նաև