ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Լսեցի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական պատվիրակության հայցապահանջն ու փաստարկները։
Մի կողմ դնելով այն, որ դրանք հիմնազուրկ են և միջազգային իրավունքի հետ որևէ առնչություն չունեն,
մի կողմ դնելով այն, որ ապացուցողական բազան հայերի (ոչ ՀՀ ներկայացուցիչների) թվիթերյան գրառումներն են և ՈՄԱ֊ի մարզումները,
մի կողմ դնելով արհեստավարժ բանախոսների զոհի կերպար ստեղծելու ինքնավստահ տոնայնությունը՝
մի բան նկատել է պետք, որ Ադրբեջանն ամեն գնով, այդ թվում՝ ինքն իրեն զոհ սարքելով միջոցով, ձգտելու է զրկել հայերիս սեփական իրավունքները պաշտպանելու ցանկությունից։
Սա նրանց մարտավարությունն է առ ավելի հեռահար ռազմավարության…
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ է պետք մեզ չպարտվելու և ոչ ուշ ապագայում հաղթելու համար՝ ՀԱՍԿԱՆԱԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ՆՐԱ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ/ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ընդամենը՝ ունենալ սեփականը…