Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիում հանրության հետ հանդիպմանը խոստացել է, որ փախստականները հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադառնան իրենց տները:
«Իհարկե, մենք ամենակարճ ժամկետներում իրենց հայրենի հողը կվերադարձնենք հարկադիր տեղահանվածներին, որոնք տառապել են 30 տարի շարունակ»,- ասել է Ալիևը:
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դարձել է պատմություն: «Պատերազմը պատմություն է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատմություն է: Մենք պետք է նայենք դեպի ապագան: Այսօր մենք ստեղծում ենք ապագա, ստեղծում ենք մեր ձեռքերով: Համոզված եմ, որ մեր բոլոր ծրագրերը և բոլոր նպատակները կկատարվեն: Մենք կհասնենք այդ նպատակներին, կուժեղացնենք մեր երկիրը, կուժեղացնենք մեր բանակը և կապահովենք ադրբեջանցի ժողովրդի անվտանգ կյանքը»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ