Aravot.am-ի տեղեկություններով, Հովհաննես Շիրազի թանգարանի փոխտնօրեն Անի Հովհաննես-Շիրազի Կարապետյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Մաշտոցի պողոտայում անհայտ անձը ձեռքերով և ոտքերով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: