Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ խաղաղ հանձնում. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 18,2021 11:30

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու օր առաջ գործընկերս՝ Աննա Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով, որ իշխանությունը Կապանի Փելա սարը հանձնում է Ադրբեջանին։

Որքան հնարավորություն ունեցա ճշտեի, սարի մի հատվածում մենք ենք վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։
Քաղաքական իշխանությունը կամ որևէ կառույց մինչև հիմա դա չի հերքել, ինչը նշանակում է, որ հանձնման գործընթացը լուռ իրականացվում է։

Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորել է Երասխ բնակավայրը, շեշտում եմ՝ ոչ թե այդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը, այլ խաղաղ բնակավայրը։ Մարդիկ նյութական կորուստներ են կրում, վախի մթնոլորտ է արմատավորվում, իսկ իշխանությունը միայն ասֆալտից է խոսում։

ՄԻՊ-ը շարունակ ահազանգում է, որ Ադրբեջանը դիրքավորվելով մայիսի 12-ից հետո ՀՀ-ից բռնազավթված տարածքներում, ոչ միայն շարունակում է ամրանալ, այլ մեծ խնդիրներ է ստեղծում հարակից գյուղերի մեր հայրենակիցների համար։ Սրան ի պատասխան, իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության մասին ու ոչինչ մեր հայրենակիցների անվտանգության մասին։

Արցախում ադրբեջանցիների ագրեսիայի արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 6 վիրավոր ունենք, 1 քաղաքացիական անձ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խոցվել է, հասցվել է նաև նյութական վնասներ։
Իշխանությունն ամեն կերպ փորձում է «հանգցնել» այդ թեմայով բարձրացած աղմուկը ու ոչինչ չի անում հետագայում նման միջադեպերի կանխման համար։

Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում։

Իշխանության քայլերը հուշում են, որ ցավոք, գործ ունենք մեր հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման և մեր քաղաքացիների անվտանգությունը բախտի քմահաճույքի թողնելու հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031