Համլետ Մոսինյանը, որը լրագրող է եւ համալրել է ՔՊ-ի շարքերը՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը պարտվելուց հետո պահանջել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն էր։
Համլետ Մոսինյանը գրել է․ «Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը,
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
Կարդացեք նաև
ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:
Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:
Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»: